Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե են անցկացնում
Գլխավոր » Միջազգային » Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե են անցկացնում

Իրաքյան Քուրդիստանում հանրաքվե են անցկացնում

Իրաքի Քրդական ինքնավարության տարածքում սեպտեմբերի 25-ին մեկնարկել Է անկախության հանրաքվեն: Ինչպես հայտնել Է Rudaw հեռուստաալիքը, քվեարկության համար տեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 08:00-ին) եւ աշխատանքը կավարտեն 19:00-ին: Ընդհանուր առմամբ անկախության հանրաքվեին մասնակցելու համար գրանցվել Է 5,2 մլն մարդ, նրանք պետք Է «այո» կամ «ոչ» պատասխանեն հարցին՝ «Դուք ցանկանում եք արդյոք, որ Քրդստան տարածաշրջանը եւ նրա սահմաններից դուրս գտնվող քրդական տարածքները դառնան անկախ պետություն»:

Դե-յուրե Իրաքյան Քուրդիստանի մեջ մտնող նահանգներից բացի, հարցումն անցկացվում Է վիճելի տարածքներում՝ Քիրկուկի, Նայնավայի, Դիյալայի նահանգներում:

Հանրաքվեի անցկացմանը դեմ են Իրաքի կենտրոնական կառավարությունը՝ այն համարելով ոչ սահմանադրական, ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը, որոնք հանդես են գալիս արաբական երկրի միասնության օգտին:

Տվյալ փուլում հանրաքվեն անտեղի են համարում ԱՄՆ-ը եւ մի շարք եվրոպական երկրներ։

1