Իրանում հերթական երկրաշարժն է գրանցվել
Իրանի հյուսիս-արևելքում 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Газета.ру-ն: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել:
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան: Հայտնի է, որ ցնցումները գրանցվել են երկրի հարավ-արևելքում՝ շուրջ կես միլիոն բնակչություն ունեցող իրանական Քերման քաղաքից մոտ 65 կմ դեպի հյուսիս-արևելք:
Հիշեցնենք, որ նոյեմբերին Իրանում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկարաշարժ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 530 մարդ է զոհվել: