Իրանի խորհրդարանում պատանդներ են վերցվել, կա զոհ և վիրավորներ
Իրանի խորհրդարանում մի քանի մարդ պատանդ է վերցվել: Այդ մասին հայտնել է TASNIM գործակալությունը:
3 անհայտ անձ կրակ է բացել շենքում, առնվազն 2 վիրավոր կա: Փոխհրաձգությունը շարունակվում է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կրակոցներ են հնչել նաև Թեհրանի հարավային մասում գտնվող Հոմեյնիի դամբարանում: Կան տուժածներ: Հարձակվողներից մեկը պայթեցրել է իրեն:
Ըստ ISNA գործակալության, 4 զինյալներ, որոնց անձերը դեռ հաստատված չեն, տեղի ժամանակով 10:30-ին մոտ ներխուժել են խորհրդարանի շենք ու անկանոն կրակ բացել պահակազորի աշխատակիցների ուղղությամբ:
Այժմ հարձակվողներն արգելափակված են խորհրդարանի գրասենյակային տարածքում: Կա 1 զոհ և 8 վիրավոր, հայտնում է ՏԱՍՍ-ը: