Իրանի արտգործնախարարը հրաժարական է տվել
Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հրաժարական է տվել։ Անակնկալ որոշման մասին նա հայտնել է փետվարի 25-ին «Ինստագրամի» իր էջում։
Միացյալ Նահանգներում կրթություն ստացած 59- ամյա Զարիֆը նաև ներողություն է խնդրել նախարար լինելու ժամանակահատվածում իր թույլ տված բացթողումների համար։
Զարիֆը եղել է ՄԱԿ- ում Իրանի դեսպանը եւ արտգործնախարար է դարձել 2013 թ.՝ Հասան Ռոհանիի իշխանության գալուց հետո։
Նա մեծ դերակատարություն է ունեցել 2015թ. Թեհրանի եւ միջազգային ուժերի միջեւ ձեռք բերված միջուկային համաձայնագրի կնքման հարցում։