Իսպանական Բետերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Իսպանական Բետերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Բետերա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Բետերա քաղաքի քաղաքապետարանի լիագումար խորհուրդը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. տեղեկացնում է armeniangenocide100-ը:  

 

Որոշման մեջ նշվում է, որ 1915-1921թթ., հատկապես երիտթուրքերի ռեժիմի ընթացքում, ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ հայ ժողովրդի կոտորածների և տեղահանումների շարք, որի ժամանակ զոհվեց 1.5 միլիոն հայ, ևս 2 միլիոնը ստիպված եղան լքել իրենց բնակավայրերը և ապաստան գտնել ամբողջ աշխարհում՝ ստեղծելով հայկական սփյուռքը:   Բետերայի քաղաքապետարանը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում մարդկության դեմ հանցագործությունները, որ կատարվեցին դրա ընթացքում:

1