Թրամփը երկարաձգել է Իրանի դեմ 1979 թվականին ընդունված հրամանագրի գործողությունները
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հերթական անգամ երկարաձգել Է Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ գրեթե 40-ամյա վաղեմության հրամանագրի գործողությունը: Այդ մասին ասված Է Կոնգրեսին հղված նամակում, որը հրապարակվել Է նոյեմբերի 8-ին: «Իրանի հետ մեր հարաբերություններն առայժմ չեն նորմալացել»,-արձանագրել Է Թրամփը:
Նա երկարաձգել Է նախագահ Ջիմի Քարտերի թիվ 12170 կատարողական հրամանագրի գործողությունը, որը ստորագրվել Է 1979 թվականին իրանցի ուսանողների կողմից Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատան գրավումից հետո: Հրամանագիրն ԱՄՆ-ի իշխանություններին լայն լիազորություններ Է ընձեռում սահմանելու պատժամիջոցներ, ինչպես նաեւ կարգավորելու Իրանի հետ առեւտուրը: