Թուրքիայում ընտրվել է ԱԺ նոր նախագահ
Գլխավոր » Լրահոս » Թուրքիայում ընտրվել է ԱԺ նոր նախագահ

Թուրքիայում ընտրվել է ԱԺ նոր նախագահ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամ Մուսթաֆա Շենթոփը փետրվարի 24-ին կայացած ԱԺ նախագահի ընտրություններում ընտրվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նոր նախագահ: ԹԱՄԺ նախկին նախագահ Բինալի Յըլդըրըմը օրեր առաջ` փետրվարի 18-ին հրաժարական էր տվել` որպես Ստամբուլի քաղաքապետի թեկնածու, ընտրություններին մասնակցելու համար: ԹԱՄԺ 29-րդ նախագահի պաշտոնի համար պայքարում էին 4 թեկնածուներ:

Շենթոփը կարողացավ ընտրվել միայն երրորդ փուլում: Առաջին փուլում անհրաժեշտ էր ապահովել 400 քվե` 528-ից: Սակայն թեկնածուներից ոչ մեկին չհաջողվեց հաղթահարել անհրաժեշտ շեմը: Նույն պատկերն էր նաև երկրուդ փուլում: Ըստ կանոնադրության, եթե ընտրությունները տեղափոխվում է երրորդ փուլ, ապա անհրաժեշտ է 301 ձայն ընտրվելու համար: Բացարձակ մեծամասնություն չունեցող և մեջլիսում 291 պատգամավորից կազմված ԱԶԿ խմբակցությանը, ով Ազգայնական շարժում կուսակցության ( 49 պատգամավոր ) հետ ձևավորել է «Հանրություն» (Cumhur) դաշինքը, հաջողվեց ընտրել իր առաջադրած թեկնածուին. հաղորդում է bianet.org կայքը:

Շենթոփը երկար տարիներ եղել է ԱԶԿ անդամ և նախքան ընտրվելը զբաղեցնում էր ԹԱՄԺ փոխնախագահի պաշտոնը:

1