Թումոն և CyArk-ը թվայնացնում են Արենիի քարանձավն ու Նորավանքը
Գլխավոր » Լրահոս » Թումոն և CyArk-ը թվայնացնում են Արենիի քարանձավն ու Նորավանքը

Թումոն և CyArk-ը թվայնացնում են Արենիի քարանձավն ու Նորավանքը

Թումոյի հաղորդակցման բաժինը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.
«Ուրախ ենք հայտնել, որ Թումոյում մեկնարկել է թվային պահպանման ևս մի նախագիծ, որի շնորհիվ կիրականացվի UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ընդգրկված Նորավանքի և Արենիի քարանձավի 3D սկանավորումը և մշակումը։ Աշխարհի նշանավոր կետերի եռաչափ սկանավորմամբ զբաղվող CyArk միջազգային ընկերության մասնագետները այժմ Հայաստանում են, և Թումոյի ուսանողների ու ոլորտի այլ մասնագետների հետ միասին սկսել են 3D սկանավորման գործընթացը։

Իմ Հայաստան ծրագրի շրջանակներում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող, Սմիթսոնյան ինստիտուտի և Թումոյի կողմից իրականացվող ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերի 23-ին։ Սկանավորման LiDAR տեխնիկայի հետ ծանոթանալուց հետո 
մասնակիցները կատարել են սկանավորման առաջին փորձերը Թումանյանի այգում։ Հոկտեմբերի 25-ին խումբը կուղևորվի Նորավանք և Արենիի քարանձավ՝ իրականացնելու եռաչափ նկարահանումը, իսկ ավելի ուշ կզբաղվի հավաքված նյութերի մշակմամբ։

Եռաչափ սկանավորումը վերջին տարիներին աշխարհում մեծ տարածում ստացած տեխնոլոգիա է, որի շնորհիվ աշխարհի կարևորագույն պատմական և մշակութային կոթողները այժմ կարելի է ընդմիշտ պահպանել թվային տիրույթում»։

 

1