Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթել է փարիզյան մրցաշարում
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում՝ ATP World Tour Masters մրցաշարի եզրափակչում նոյեմբերի 4-ին հաղթեց սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին եւ առաջին անգամ նվաճեց Masters տիտղոսը։
Խաչանովը վերջին 9 տարվա մեջ ՌԴ-ն ներկայացնող առաջին թենիսիստն է, որ հաղթել է World Tour Masters-ում։
Թենիսի համաշխարհային վարկանիշային աղյուսակում նա այժմ զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը։