Ընտրվել է ՀՅԴ «Մ. Մոսիյան» և «Գանձասար» կոմիտեների նոր կազմ
2017 թ. դեկտեմբեր ամսում կայացել են ՀՅԴ Արցախի երկու մարմինների՝ Մարտունու «Մ. Մոսիյան» և Մարտակերտի «Գանձասար» կոմիտեությունների հերթական Ներկայացուցչական ժողովները:
Ամփոփվել է շրջանավարտ կոմիտեների մեկամյա գործունեությունը, ուղենշվել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը:
ՀՅԴ Մարտունու «Մ. Մոսիյան» կոմիտեի անդամներ են ընտրվել Մխիթար Շինդյանը, Զարմիկ Քամալյանը, Մասիս Սուլեյմանյանը, Բարմիկ Աղաբեկյանը, Մհեր Պողոսյանը, Արազ Քոչարյանը, Գենադի Բաղրյանը: «Մ. Մոսիյան» կոմիտեի նոր ներկայացուցիչ է ընտրվել Մխիթար Շինդյանը:
ՀՅԴ «Գանձասար» կոմիտեի կազմում ընտրվել են Սամվել Գրիգորյանը, Ալիկ Զաքարյանը, Յուրա Մանգասարյանը, Անդրանիկ Սեդրակյանը և Սեյրան Առուշանյանը: ՀՅԴ «Գանձասար» կոմիտեի ներկայացուցիչ է ընտրվել Սամվել Գրիգորյանը: