Էրդողանը երբեք չի ճանաչի ԱՄՆ-ի եւ քրդերի համագործակցությունը
Նա նաեւ նշել է, որ Մերձավոր արեւելքում «տեղ չկա ահաբեկչական կազմակերպությունների համար»: Այսպես նա արտահայտվել է քրդերի մասին, որոնց մեկ շաբաթ առաջ զինել է ԱՄՆ-ն:
Չնայած տարաձայնություններին, երկու երկրների նախագահները դրական են տրամադրված հարաբերությունների զարգացման հարցում:
Ավելի վաղ, Թրամփը հաստատել է Սիրիայի քրդական խմբավորումներին զենք մատակարարելու մասին որոշումը: Քրդական խմբավորումները «Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ միասին կռվում են «Իսկալամական պետություն» խմբավորման դեմ: