Էկո Պատարա Ճամբար
Արցախի հարուստ ու բազմազան բնությունը նույնպիսի վերաբերմունք է պահանջում: Ու շրջակա միջավայրի պահպանությունն և ռացիոնալ օգտագործումը կենսագոյի խնդիր է դառնում:
Բնությունը պահպանելու համար անհրաժեշտություն է առաջանում էկոմտածելակերպի տարածում տարբեր միջոցառումների և ակցիաների միջոցով, որով մարդիկ ավելի կմոտենան բնությանն ու կգնահատեն այն: Հատկապես սկսելով համայնքներում առկա էկոլոգիական խնդիրների վեր հանմամբ:
Այս նպատակների իրականացման ուղղությամբ 2013 թ. Ասկերանի շրջանի Պատարա գյուղում կազմակերպվեց <<Էկո Պատարա ճամբարը>>: Որին մասնակցեցին 50 երիտասարդներ՝ 14-25 տարեկան, Պատարայից, հարևան գյուղերից, Արցախի տարբեր մասերից և ՀՀ-ից:
Ծրագիրը կազմակերպվեց. առաջին փուլը՝ օգոստոսի 2-ից 5-ը /ճամբար/, երկրորդ փուլը՝ ամփոփում, սեմինար-քննարկման միջոցով հոկտեմբերի 19-ին, Joint civic education-ի Էկոլաբ ազգային ծրագրի շրջանակներում, համագործակցելով <<Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն>> ՀԿ-ի հետ, պատարեցի բարերարների, ԼՂՀ Փրկարար Ծառայության, Պատարայի միջնակարգ դպրոցի տնօրինության աջակցությամբ, պատարեցի երիտասարդներ Ստեփան Գրիգորյանի /պատմաբան/ և Տաթևիկ Ջհանգիրյանի /էկոլոգ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ասիստենտ, <<Արցախի երիտասարդության զարգացման կենտրոն>> ՀԿ բնապահպանական ծրագրերի համակարգող/ ղեկավարությամբ:
<<Էկո Պատարա Ճամբար>> ծրագրի առաջին փուլում կազմակերպվեց 3-օրյա ճամբար Պատարա գետի ափին, որի ընթացքում եղավ սեմինար, արշավներ բնապատմական հուշարձաններ՝ Կապեն ծով, Սալին ծով և Զույգ վանք: Կատարվեց բնապատմական հուշարձանների մաքրում աղբից ու բուսականությունից, բնությունը մաքուր պահելու համար ցուցանակներ տեղադրվեցին:
Երկրորդ փուլում՝ հոկտեմբերի 19-ին կազմակերպվեց սեմինար-քննարկում, <<Էկո Պատարա Ճամբար>> ծրագրը ամփոփելու, դրական ու բացասական կողմերը գնահատելու համար: Մասնակիցները իրենց առաջարկությունները ներկայացրին ծրագրի հետագա շարունակականության համար: