ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում
Գլխավոր » Երիտասարդական » ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

ԶՈՄ-ականները՝ ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում

Օգոստոսի 13-ին ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոն են այցելել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում պատանեկան ճամբար իրականացնող ՀՅԴ Լիբանանի Զավարյան Ուսանողական Միության անդամներ Հրագ Կարամինասյանը և Սելին Գրիգորյանը:

ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ Սերգեյ Շահվերդյանի և Աշոտ Պետրոսյանի հետ հանդիպման ժամանակ ԶՈՄ-ի անդամները ներկայացրել են Մարտունիում ընթացող ճամբարի ընթացքը, քննարկել ճամբարների արդյունավետությունը բարձրացնելու հարցը:

ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, ողջունելով պատանիների ամառային առօրյան հագեցնող և ուսուցողական բնույթ ունեցող ճամբարների անցկացումը Արցախում, կարևորել են հատկապես դրանց կազմակերպումը շրջաններում:

Հրագ Կարամինասյանի խոսքով՝ այս տարվա ճամբարը տարբերվում էր նախորդ տարիներից: Երեք շաբաթ տևողությամբ անցկացվող ճամբարը փորձնական է և ցանկալի արդյունքի հասնելու դեպքում այդ մեթոդը կկիրառեն հետագայում:

ԶՈՄ-ականները նույն օրը ընկերական զրույց են ունեցել ՀՅԴ Արցախի երիտասարդական միության մի խումբ անդամների հետ:

Հանդիպումների վերջում ԶՈՄ-ի անդամները ՀՅԴ Արցախի ԿԿ-ին և ՀՅԴ ԱԵՄ-ին հուշանվերներ են փոխանցել:

Տ.Ա.

1