ԶԼՄ-ներ. Պուչդեմոնը կրկին կառաջադրվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում
Կարլես Պուչդեմոնը կրկին կառաջադրվի Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում: Այդ մասին Բրյուսելում պայմանավորվել են «Միասին հանուն Կատալոնիայի» և «Կատալոնիայի ձակախողմյան հանրապետականներ» կուսակցությունները:
Փակ դռների ետևում անցած հանդիպմանը ներկա է եղել նաև Պուչդեմոնը, գրում է ՌԻԱ Նովոստին իսպանական ԶԼՄ-ների վրա հղումով:
Պուչդեմոնը, որի համար Իսպանիայի Գերագույն դատարանը կալանավորման թույլտվություն է տվել Իսպանիայի տարածքում, առաջարկում է իր թեկնածության հաստատման կարգն անցկացնել տեսակապով կամ հանձնարարել որևէ մեկին ընթերցել իր ելույթը:
Ինքը Պուչդեմոնը տեսակապով հայտարարել է, որ ցանկանում է վերադառնալ Կատալոնիա, եթե նրան անձեռնմխելիության երաշխիքներ տրվեն:
Կատալոնիայի խորհրդարանի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 17-ին: