Զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար պետական տուրք այսուհետ չի գանձվելու

Այսօր՝ մարտի 27-ին կայացած ԱՀ Ազգային ժողովը 24 կողմ ձայնով ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկները: Այսուհետ մինչեւ 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար զբոսաշրջիկներից պետական տուրք չի գանձվելու:
ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի խոսքով՝ օրենսդրական փոփոխությունների նպատակն է խթանել զբոսաշրջության՝ որպես Արցախի տնտեսության հեռանկարային ճյուղի զարգացումը։
Հավելենք, որ օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրերը ձեւակերպվելու են Արցախի սահմանակետերում: