Երկօրյա այցով Արցախում էր ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը
Գլխավոր » Լրահոս » Երկօրյա այցով Արցախում էր ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը

Երկօրյա այցով Արցախում էր ՀՀ մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն այցելեց Արցախ՝ պաշտոնական հրավեր ստանալով ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանից:

Մայիսի 19-ին, նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպելուց հետո, երկու նախարարները մասնակցեցին Տիգրանակերտում կազմակերպված «Թանգարանային գիշեր» միջոցառմանը: Ազգային երաժշտության կենդանի հնչյուններն ու ինքնաեռնի անկրկնելի թեյը ջերմ ու անմիջական մթնոլորտ էին ստեղծել այցելուների համար: Նախարարները շփվեցին ներկաների, ինչպես նաև լրավամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 20-ին հայկական երկու հանրապետությունների մշակույթի ոլորտների ղեկավարներն արդեն պաշտոնական հանդիպում ունեցան նախարարությունում: Առանձնազրույցից հետո Լիլիթ Մակունցն ու Սերգեյ Շահվերդյանը հանդիպեցին լրագրողների և ԱՀ ՄԵՀԶ նախարարության աշխատակիցների հետ:
«Արցախում եմ պաշտոնական այցով, բայց սա նաև բարեկամական այց է»,- իր խոսքում նշեց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար:

33030049_885652751639942_7228606937590398976_o

«Սերգեյ Շահվերդյանի հետ խոսել ենք արդեն իսկ ընթացող համագործակցության ծրագրերից, և ես պատրաստակամ եմ շարունակել բոլոր ծրագրերը: Կարևորում եմ հատկապես 2018 թվականի փետրվարին ստորագրված հուշագիրը: Բացի այդ, պարտավորվում եմ հետամուտ լինել նոր ծրագրերի ստեղծմանը, աջակցմանն ու իրականացմանը»: Լիլիթ Մակունցը խոստովանեց, որ առաջին անգամ է Արցախում և անչափ տպավորված է: Խոստացավ, որ շուտով վերադառնալու է՝ քննարկելու արդեն մի շարք կառուցողական նախագծեր ու ծրագրեր:
«Մենք վերահաստատեցին այն ծրագրերը , որ նախատեսված էին 2018 թվականի համար և քննարկեցինք մի շարք այլ ծրագրեր, որոնք միտված են լրացնելու սերտ համագործակցությունը: Մենք համակարծիք ենք այն հարցում , որ պետք է աշխատենք մեկ ընդհանուր՝ հայկական մշակութային դաշտում՝ ամրապնդելով եղած հաջողությունները, միասնական ջանքեր գործադրելով նոր ձեռքբերումներ գրանցելու համար»,- կարևորեց Սերգեյ Շահվերդյանը:
ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն արցախյան գործընկերոջ ուղեկցությամբ այցելեց Շուշիի թանգարաններ ու պատկերասրահ, հիացավ Հունոտի կիրճի գեղեցկությամբ ու խոստացավ վերադառնալ` նոր ծրագրերով:

33021672_885734084965142_311402742620880896_o

33112979_885734448298439_4103431880815149056_o

1