«Վարանդա» երգչախմբի հոբելյանական համերգը Ստեփանակերտում

Սեպտեմբերի 6-ին Ստեփանակերտի երիտասարդության պալատում տեղի է ունեցել Շուշիի «Վարանդա» մանկական, պատանեկան եւ երիտասարդական պետական երգչախմբի 27-րդ տարեշրջանի պաշտոնական համերգը՝ նվիրված Կոմիտասի, Հովհաննես Թումանյանի եւ Լեւոն Շանթի ծննդյան 150 -ամյակներին։
Գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Զաքար Քեշիշյանն իր ուրախությունն է հայտնել հոբելյանական համերգի կայացման կապակցությամբ։
«Մենք ավելացրել ենք մեր 27-րդ օղակը: Առնչվել ենք մեր մեծերի հետ, եւ վստահաբար կարող եմ ասել, որ այս կապը պետք է մեզ ավելի իմաստուն, ազգային, հայրենասեր եւ ազգային դարձնի, որպեսզի ավելի հզոր եւ զվարթ հայրենիք ունենանք» — հավելել է նա։
Հասմիկ Հակոբյան