Երբ անպարտ է հայ զինվորը
Ինտելեկտուալ խաղ զորամասում
Արդեն երրորդ անգամ այս տարվա մեջ ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը “Պիտի գնանք` վաղ թե ուշ” խորագրով ինտելեկտուալ խաղն անց է կացնում ԼՂՀ ՊԲ հերթական զորամասում:
Խաղին մասնակցում էին 6 թիմ` “Նժդեհ”, “Էլեգանտ”, “Բեկոր”, “Հայ Ասպետ”, “Երեւան” , “Տուրուբերան”, յուրաքանչյուր թիմում` 5-10 մասնակից: Սա յուրահատուկ ճանապարհորդություն էր դեպի Միացյալ եւ անկախ Հայաստան (ներկայացված էր Սևրի պայմանագրով Հայաստանի քարտեզը) , քարտեզի վրա ներկայացված էին կարևորագույն քաղաքները:
Ճամփորդությունը սկսում էր Ստեփանակերտից, դեպի Երեւան , Արևմտյան Հայաստան, Նախիջեւան եւ վերջնանպատակը` Արարատն է: Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի դեպքում եռագույնը շարժվում էր դեպի առաջ, ազատագրելով քաղաքներից մեկը:
Հաղթող ճանաչվեց <<Էլեգանտ>> թիմը:
Բոլոր թիմերը պարգեւատրվեցին նվերներով:
Խաղի մասնակից կրտսեր սերժանտ Ս.Ս-ն մի քանի անգամ մասնակցել է նման խաղերի եւ հանդիսանում է <<Հայ ասպետ>> խաղի զորամասի հավաքական թիմի անդամ: Նրա կարծիքով` նման միջոցառումների կազմակերպումը նպաստում է բանակ հասարակություն կապերի ամրապնդմանը եւ հաճելի ու միաժամանակ օգտակար բանանց է ապահովում զինվորներին:
Զորամասի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Արա Քամալյանի խոսքերով` անչափ կարևոր է զինվորի ոչ միայն զենքով, այլև գիտելիքով զինված լինելը: Անպարտ է այն զինվորը, որը տիրապետում է այս երկուսին:
Խաղի ավարտից հետո ՀՅԴ ԱԵՄ-ի երիտասարդները ընթրեցին զինվորների հետ:
Հիշեցնենք, որ այս խաղը շարունակական բնույթ ունի, առաջիկայում ՀՅԴ ԱԵՄ-ի ներկայացուցիչները կայցելեն ԼՂՀ ՊԲ այլ զորամասեր:
Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ