Եռատոն Արցախում (լուսանկարներ)

Եռատոնին նվիրված տոնակատարությունները Ստեփանակերտում մեկնարկել են ավանդական քայլերթով: ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի եւ ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Արցախի եւ Հայաստանի պետական ու զինվորական բարձրաստիճան այրերը Վերածննդի հրապարակից հազարավոր քաղաքացիների ուղեկցությամբ քայլել են դեպի Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին եւ Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին:
Լուսինե Թեւոսյան