ԵԽԽՎ-ն մերժեց «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձեւի նախագիծը
Գլխավոր » Հասարակական » ԵԽԽՎ-ն մերժեց «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձեւի նախագիծը

ԵԽԽՎ-ն մերժեց «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի գրավյալ մյուս տարածքներում» բանաձեւի նախագիծը

Ստրասբուրգում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանում, տեղի է ունեցել Ղարաբաղի մասին երկու բանաձեւերի նախագծերի քննարկումը։ «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» ու «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակչությունը միտումնավոր զրկված է ջրից» զեկույցները ներկայացրել են բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի ու Բոսնիա եւ Հերցեգովինայի պատգամավոր Միլիցա Մարկովիչը։Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) լիագումար նիստում քիչ առաջ մերժեց Ռոբերտ Ուոլթերի հեղինակած վիճահարույց բանաձևի նախագիծը:

 

Փաստաթղթի ընդունման օգտին քվեարկեցին 66, դեմ՝ 70 խորհրդարանականներ:

 

Բրիտանացի պատգամավորի ներկայացրած «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ բանաձևի նախագծում, հիշեցնենք, հայկական կողմի համար անընդունելի մի շարք կետեր կան, մասնավորապես՝ կոչ է արվում «դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը»։

 

Րոպեներ առաջ,սակայն, հավանության արժանացավ Միլիցա Մարկովիչի հեղինակած վիճահարույց բանաձևի նախագիծը՝ փոփոխություններով:

1