ԵԽԽՎ-ն ընդունել է Թուրքիային կոշտ քննդատող բանաձեւ
Գլխավոր » Հասարակական » ԵԽԽՎ-ն ընդունել է Թուրքիային կոշտ քննդատող բանաձեւ

ԵԽԽՎ-ն ընդունել է Թուրքիային կոշտ քննդատող բանաձեւ

ԵԽԽՎ-ն ձայների մեծամասնությամբ ընդունել է մի բանաձեւ, որում մտահոգություն է հայտնել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների վիճակով:

 

Փաստաթղթում Վեհաժողովը ափսոսանք է հայտնում, որ «քրդական հարցի կարգավորման խաղաղ բանակցությունները դադարել են 2015-ի ամռանը՝ սպառնալիք ստեղծելով քուրդ հասարակության լեզվական ու մշակութային իրավունքների ընդլայնմանը»: ԵԽԽՎ-ն համարում է որ բանակցությունների նման արդյունքը հանգեցրել է բռնության աճին, ՔԲԿ (Քրդական բանվորական կուսակցության) հարձակումներին ու թուրքական անվտանգության ուժերի կողմից պատասխան միջոցառումների, այդ թվում Թուրքիայի հարավ- արեւելյան մի քանի շրջաններում2015-ի դեկտեմբերից պարետային ժամի ներդրման՝ անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունների անցկացման համար:

 

Վեհժողովը ենթադրում է, որ «այդ երկարատեւ ու կրկնվող պարետային ժամերի իրավական հիմքը ու դրանց համատեղելիությունը Եվրոպայի խորհրդի չափորոշիչների հետ կարելի է կասկածի տակ դնել»:

 

«Վեհաժողովը խորապես մտահոգված է նրանով, որ լարվածությունն ու հակամարտությունը տարածվել են նաեւ Թուրքիայի մյուս մասերի վրա ու կոչ է անում ՔԲԿ-ին դադարեցնել իր ահաբեկչական գործողությունները ու զինաթափվել»,- նշված է ամփոփիչ բանաձեւում:

 

ԵԽԽՎ-ն իր բանաձեւում նաեւ մտահոգություն է հայտնել մի շարք ընդդիմադիր պատգամավորների իմունիտետից զրկելու որոշման կապակցությամբ, նշելով, որ ահաբեկչության հետ իբրեւ կապ ունենող հայտարարություններին առնչվող հանցագործությունների համար դատական հետապդումների թիվն աճել է:

 

Ինչ վերաբերում է տեսակետների արտահայտման ազատությանը ու լրատվամիջոցների ազատությանը, Վեհաժողովը կիսում է Մարդու իրավունքների հարցերով լիազորի մտահոգությունը՝ «բռնություն չպրունակող հայտարարությունների համար պատժելու նպատակով ահաբեկչության չափազանց լայն կոնցեպցիայի օգտագործման» կապակցությամբ:

 

Վեհաժողովը կոչ է անում Թուրքիային չեղարկել ՔՕ 299 հոդվածը ( Հանրպետության նախագահի հասցեին վիրավորանք), չեղարկել կամ փոխել 301 բաժինը ( թուրք ժողովրդի, պետության, պետական կառույցներին ու հաստատությունների վերաբերյալ վիրավորական արտահայտություն):

 

ԵԽԽՎ-ն կոչ է անում սահմանափակել 216 հոդվածի կիրառումը ու օգտագործել համաչափ քրեական պատիժ միայն բռնության բացահայտ կոչերի՝ այլ ոչ թե «կառավարության քաղաքականության կտրուկ քննադատությունների» դեպքում:

 

Վեհաժողովը Թուրքիայի իշխանություններին կոչ է անում դիտարկել այս առաջարկները Մարդու իրավունքների հարցերով Եվրոպական հռչակագրի խախտումները կանխելու համար գործողությունների ծրագրի աշխատախմբի շրջանակում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Վեհաժողովը մտադիր է շարունակել հետեւել Թուրքիայում տիրող իրավիճակին ու հույս ունի, որ Անկարան կհամագործակցի այս հարցում:

1