ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի այցն Ադրբեջան հետաձգվել է
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկի Կանեվրայի ծրագրված այցն Ադրբեջան հետաձգվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլկկի Կանեվրայի փոխարեն Ադրբեջան կայցելի նրա տեղակալը:
Կանեվրայի այցի հետաձգվելու պատճառները հայտնի չեն: ԵԱՀԿ ԽՎ նախագահը պետք է հունվարի 25-ին հանդիպումներ անցկացներ Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես նաեւ այլ պաշտոնական անձանց հետ: Հանդիպումների ընթացքում ծրագրված էր քննարկել ԵԱՀԿ ԽՎի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, այլ հարցեր: