Դինքի սպանության գործով Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացվել
Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով որոշում է կայացվել ձերբակալել իսլամի հայտնի քարոզիչ, Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, ամերիկաբնակ թուրք Ֆեթուլլահ Գյուլենին:
Ըստ Haberler-ի՝ Ֆեթուլլահ Գյուլենին և մի քանի այլ անձանց ձերբակալելու պահանջը դատարան էր ներկայացրել Ստամբուլի դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության դատախազ Գյոքալփ Քյոքչյուն:
Դատարանը Գյուլենին, նախկին դատախազ Զեքերիա Օզին, լրագրողներ՝ Ֆարուք Մերջանին, Էքրեմ Դումանլըին, Ադեմ Յավուզ Արսլանին և փաստաբան Իբրահիմ Քոջային ձերբակալելու որոշում է կայացրել: