Դիարբեքիրի դատախազությունը միջնորդություն է ուղարկել խորհրդարան Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգի դատախազությունը միջնորդություն է ուղարկել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ընդդիմադիր կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու մասին՝ նրա դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով հետաքննություն սկսելով. տեղեկացնում է DHA-ն:
Փայլանի դեմ հետաքննության պատճառը նախորդ տարվա հուլիսին նրա արած հայտարարությունն է եղել, որում նա Տիգրանակերտում ջրցան մեքենաներ ու զրահատեխնիկա տեղակայելը համեմատել է Հիտլերի և Մուսոլինիի ժամանակների հետ:
Իշխանությունները Փայլանի խոսքերը դիտարկել են որպես վիրավորանք թուրքական իշխանությունների հասցեին: