Դաշնակցության կառույցում երիտասարդների տեղն առաձնահատուկ է. Սերգեյ Շահվերդյան
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամ Սերգեյ Շահվերդյանը Երիտասարդության օրվա առթիվ ասել է հետեւյալը.
«Դաշնակցության կառույցում երիտասարդների տեղն առաձնահատուկ է: Մենք կարեւորում ենք երիտասարդության ներգրավվածությունը պետական համակարգում: Երիտասարդ սերնդի ներկայությունը բոլոր ասպարեզներում հանրության զարգացման եւ բարգավաճման երաշխիքն է: Անգնահատելի է երիտասարդության դերը երկրի քաղաքացիական հասարակության ձեւավորման եւ կայացման կարեւորագույն գործում
Պետության կարեւոր գործառույթներից մեկը պետք է լինի ինքնադրսեւորման հնարավորությունների ստեղծումը երիտասարդության համար: Մենք պետք է կառուցենք հայրենիք եւ ստեղծենք պայմաններ, որպեսզի մեր երիտասարդ սերունդը ցանկանա շարունակել ապրել եւ արարել մեր երկրում»: