Դաշնակցության ավելի քան քառասուն առաջարկներից ընդունվել է միայն 4-ը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Դաշնակցության ավելի քան քառասուն առաջարկներից ընդունվել է միայն 4-ը

Դաշնակցության ավելի քան քառասուն առաջարկներից ընդունվել է միայն 4-ը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը 2017 թվականի հունվարի 13-ին հանդիպեց ԱԺ ‹‹Դաշնակցություն›› խմբակցության պատգամավորների հետ, նրանց ներկայացրած առաջարկությունները քննարկելու նպատակով: ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը պատգամավորներին շնորհակալություն հայտնեց ներկայացված առաջարկությունների համար: Առաջին փուլի քննարկումներից հետո հնարավորություն է տրվել երկրորդ անգամ ևս վերանայելու, թերթելու առաջարկները: Քննարկման փուլում մասնագիտական հանձնաժողովն առաջնորդվել է հետևյալ սկզբունքով՝տվյալ առաջարկությունը համապատասխանու՞մ է արդյոք սահմանադրական կոնցեպցիային, թե՞ ոչ: Մասնավորապես՝ Ներածության մեջ նշվել է. ‹‹Վերակերտելով ազգային-պետական մեր ավանդույթները և գիտակցելով ներկա և ապագա սերունդների հանդեպ մեր պատասխանատվությունը…››, պետության ‹‹անօտարելի›› մասն ենք համարում հիմնական օրենքը, Դաշնակցության առաջարկով ավելացվել է ‹‹ինքնիշխան պետության›› բառակապակցությունը:

‹‹Դաշնակցություն›› խմբակցության ներկայացրած ավելի քան 40 առաջարկներից ընդունվեց  ընդամենը 4 առաջարկ՝ հանրապետության անվան մասին, դատավորների ու դատախազների 2 անգամից ոչ ավել ընտրվելու մասին, խորհրդարանի նախագահի և պատգամավորների լիազորությունները ցանկացած պահին դադարեցնելու մասին , արժանապատիվ ապրելու և նվազագույն աշխատավարձի իրավունքի մասին առաջարկները:

Համարժեք են թողնում պետության անվան ‹‹ԼՂ Հանրապետություն›› և ‹‹Արցախի Հանրապետություն›› անվանումները, առաջնահերթությունը տալով ‹‹Արցախի Հանրապետություն›› անվանմանը:

Արցախի քաղաքացիները կարող են լինել նաև այլ երկրի քաղաքացիներ, սակայն երկքաղաքացիություն ունեցող անձն   իրավունք չունի ԼՂՀ Ազգային Ժողովի պատգամավոր ընտրվել:

Պատգամավորների լիազորությունները դադարեցվում են ԼՂՀ քաղաքացիությունից հրաժարվելու, երկքաղաքացիություն ստանալու դեպքում:

Լիլիա Բաղրյան  

1