Գյումրիի ՏՏԿ նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել է մամլո ասուլիս
Մայիսի 27-ին Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ Արցախի պետական համալսրանում տեղի է ունեցել մամլո ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է ԼՂՀ-ում Հայ կրթական հիմնարկության իրականացրած ծրագրերը:
Մամլո ասուլիսին ներկա էին Գյումրիի Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ներկայացուցիչներ, ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ:
Գյումրիի ՏՏԿ Հայ կրթական հիմնարկության օժանդակությամբ՝ արդեն վեցերորդ տարին է մարզերում իրականացնում է ինֆորմատիկա առարկա դասավանդող ուսուցիչների վերապատրաստման անվճար դասընթացներ՝ ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, նարամուծություններին իրազեկելու, նրանց կրթական, մասնագիտական մակարդակը բարձրացնելու և մարզերում SS ոլորտը խթանելու նպատակով: Սկսած 2009 թվականից՝ ծրագիրն իրականացվել է ՀՀ մի շարք մարզերում, ինչպես նաև Արցախում:
Վերապատրաստման դասընթացների ֆինանսավորումը կատարվում է Հայ կրթական հիմնարկության կողմից, ինչպես նաև ամեն տարի դասընթացներին մասնակից մարզերի դպրոցներին շնորհվում են համակարգիչներ և տպիչ սարքեր:
2010 թվականին վերապատրաստման դասընթացներ իրականացվեցին Ստեփանակերտում, իսկ 2014 թվականին՝ Մարտունիում, Մարտակերտում և Ասկերանում, որին մասնակցել էին շուրջ 37 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներ:
Ուսումնական պրոցեսի վերաբերյալ նախատեսվում է կազմակերպել ճկուն համակարգ, որի դեպքում, ուսանողներն ավարտելով համալսարանը, լինելու են պարտրաստի մասնագետներ: Եվ լավագույն ուսանողներին երաշխավորում են աշխատատեղեր: