Գյումրիին նվիրված հեռուստամարաթոնին 562 հազար ԱՄՆ դոլար է հավաքվել

Մոտ 7 ժամ և 562 000 ԱՄՆ դոլար. Լոս Անջելեսում տեղի ունեցավ «Հայաստան հիմնադրամի»-ի 4-րդ ամենամյա դրամահավաքը Գյումրիի համար։ Սա նշանակում է, որ ևս մի քանի գյումրեցի ընտանիք ընդմիշտ կլքի ժամանակավոր կացարնն ու կտեղափոխվի նոր ու հարմարավետ տուն։ Այս մասին տեղեկացնում են հիմնադրամից:
Մեկ բնակարանի արժեքը մոտ 25 000 դոլար է։ Հեռուստամարաթոնին մասնակցել են ինչպես հիմնադրամի բարերարները, այնպես էլ աշխարհի տարբեր ծայրերում ապրող քաղաքացիներ։ Կոչով հանդես է եկել նաև սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը։
Համահայկական հիմնադրամի աջակցությամբ 3 տարիների ընթացքում 38 ընտանիք է արդեն հրաժեշտ տվել տնակային կյանքին։ Իրենց հերթին սպասում են ավելի քան 2000-ը: