Գլենդելում ապրիլի 24-ին դպրոցները չեն գործի. Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հայտարարվել

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային:
Թուրքական Demokrathaber լրատվակայքի թղթակից Հրանտ Գասպարյանը տեղեկացնում է, որ Գլենդելի դպրոցների տարածաշրջանային միությունը միաձայն ընդունել է այս մասին առաջարկված բանաձևի նախագիծը:
Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Նշվում է նաև, որ Գլենդելի դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», գրում է Ermenihaber.am-ը:
Թեմայի վերաբերյալ հայտարություն տարածած ԱՄՆ-ի հայ դատի հանձնախումբը (ANCA) այս բանաձևի ընդունումը որակել է որպես կարևոր քայլ՝ հանուն արդարության պայքարող ամեն մեկի համար: