Գանձասարում մեծ շուքով կնշվի Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը
Գլխավոր » Լրահոս » Գանձասարում մեծ շուքով կնշվի Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը

Գանձասարում մեծ շուքով կնշվի Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը

Սեպտեմբերի 29-ին Արցախի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնում մեծ շուքով կնշվի Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի վերաբացման 30-ամյակը:

Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի զբոսավարներն այցելուներին համառոտ կներկայացնեն նաեւ թեմի պատմությունը:

Իսկ սեպտեմբերի 25-ից գիտամշակութային կենտրոնում կբացվի Արցախի թեմի վերաբացման 30-ամյակին նվիրված նոր ցուցադրություն:

Ցուցադրվելու են Արցախի թեմի վերջին (մինչև թեմի վերաբացումը) առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Հակոբյանի գրած և ստացած նամակներից մի քանիսը, լուսանկարներ եւ Արցախի թեմի գյուղերի հոգևոր վիճակի մասին տեղեկագիրը:

Ն. Մառի աշակերտ Շահումյանցի՝ Արցախում լինելու և Ղարաբաղի բարբառը ուսումնասիրելու մասին։

Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի պատճառով Վրթանես սրբազանի՝ թեմից հեռանալու մասին։

Վրթանես սրբազանի շնորհակալական նամակը Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանին՝ ի պատասխան իր եպիսկոպոս ձեռնադրման առթիվ շնորհավորանքի։

Մտորումներ Գարեգին արքեպիսկոպոս Հովսեփյանի «Խաղբակյանք և Պռոշյանք» երկի տպագրության շուրջ։

Վրթանես սրբազանի նկատմամբ Գերագույն հոգևոր խորհրդի խտրական վերաբերմունքի մասին։

Տեղական իշխանություններից թույլտվություն խնդրելու և Արցախի թեմի վանքերն ու եկեղեցիները այցելելու մասին։

Արխիվային լուսանկարներ:

 

1