Բունդեսթագի Կանաչները կոչ են արել պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի քննարկմանն առաջնորդվել համամարդկային արժեքներով
Գլխավոր » Հասարակական » Բունդեսթագի Կանաչները կոչ են արել պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի քննարկմանն առաջնորդվել համամարդկային արժեքներով

Բունդեսթագի Կանաչները կոչ են արել պատգամավորներին Ցեղասպանության բանաձևի քննարկմանն առաջնորդվել համամարդկային արժեքներով

Գերմանիայի Կանաչների կուսակցությունը հուսով է, որ փետրվարի 25-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին ներկայացվելիք բանաձևի քվեարկության ժամանակ խորհրդրանականները կլսեն իրենց սրտի ձայնն ու առաջնորդվեն համամարդկային արժեքներով:

 

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի քաղաքական խորհրդական Հենրիեթ Ռայցը:

 

Նա հայտնել է, որ Բունդեսթագը կքննարկի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձևի նախագիծը, որն ունի նույն ձևակերպումները, ինչ այն օրենքի նախագիծը, որն ամիսներ առաջ քննարկվել է Կանաչների, Քրիստոնեադեմոկրատական եւ Քրիստոնեասոցիալական (CDU/CSU) և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների (SPD) խորհրդարանական խմբակցությունների կողմից: Թեպետ կողմերը հաջողությամբ քննարկել էին համատեղ բանաձևի տեքստը, սակայն, ի վերջո, որոշել էին այն չներկայացնել վերջնական քվեարկության: «Կոալիցիան կարծես թե անհանգստացել էր, որ նման բանաձևի անցկացումը բացասաբար կազդի Անկարայի հետ իր հարաբերությունների վրա, որն այս պահին կարևոր է փախստականների ճգնաժամի հետ կապված: Մենք՝ որպես Կանաչների կուսակցության խորհրդարանական խմբակցություն, այս համատեղ բանաձևն այժմ ներկայացրել ենք որպես մեր նախագիծ: Փետրվարի 25-ին կլինեն քննարկումներ բանաձևի շուրջ, ինչին կհաջորդի քվեարկությունը: Այդպիսով մենք ցանկանում ենք կոալիցիայի այն անդամներին, ովքեր մեզ հետ են այս հարցում, հնարավորություն ընձեռել քվեարկել ի օգուտ այս նախագծի, որը ժամանակին եղել է նաև նրանցը: Մենք հուսով ենք, որ կոալիցիայի շատ անդամներ կգտնվեն, ովքեր կլսեն իրենց սրտի ձայնն ու կհետևեն արժեքներին՝ օգնելով մեզ անցկացնելու օրենքի նախագիծը»,- ասել է Ռայցը:

 

Նա ընդգծել է, որ մինչ այս պահը թուրքական կողմը խնդրին առնչությամբ որևէ միջամտություն չի փորձել իրականացնել:

 

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյանկայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև,որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» բառեզրը:

 

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր ԱնգելաՄերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի ԴաշնությանՆախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոցցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն»  է որակել:

 

2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյանկայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագինախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածպատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը: Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:

Արաքս Կասյա

 

1