Բունդեսթագը պարտավոր չէ որևէ ավտորիտար առաջնորդի քմահաճույքին համապատասխան որոշումներ ընդունել
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Բունդեսթագը պարտավոր չէ որևէ ավտորիտար առաջնորդի քմահաճույքին համապատասխան որոշումներ ընդունել

Բունդեսթագը պարտավոր չէ որևէ ավտորիտար առաջնորդի քմահաճույքին համապատասխան որոշումներ ընդունել

Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը պատասխանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ իր հասցեին հնչեցրած հայտարարությանը:

Գերմանիայի Կանաչների կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրն ասել է. «Գերմանիայի խորհրդարանը ստիպված չէ որևէ ավտորիտար առաջնորդի քմահաճույքին համապատասխան որոշումներ ընդունել»:

 

Նշենք, որ հունիսի 6-ին իր ելույթի ընթացքում Էրդողանը խիստ հայտարարություններ, անգամ հայհոյանք էր հնչեցրել Հայոց ցեղասպանության բանաևի ճանաչման հարցում մեծ ներդրումներ ունեցած Օզդեմիրի հասցեին:

 

«Մի պարծենկոտ վեր է կենում, ինչ-որ բան պատրաստում ու ներկայացնում Գերմանիայի խորհրդարանին: Ասում են՝ իբր թուրք է, ի՞նչ թուրք: Սրանց արյունը պետք է լաբորատոր զննություն անցնի: Սրանց ղեկավարվում են վերին ուղեղներ, բայց կարևորն այն է, թե ինչպես են ղեկավարում: Ասում են՝ «խորհրդարանն ընդունեց այդ որոշումը, սակայն դա չի ազդի Թուրքիայի հետ մեր հարաբերությունների վրա»: Սիրեն ձեզ, ինչպե՞ս չի ազդի: Ես շարունակելու եմ անել հարկ եղածը, քանի որ այս ազգը երբեք չի խոնարհվել»,- հայտարարել էր Էրդողանը:

1