Բուլղարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Ցեղասպանություն 100 » Բուլղարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բուլղարիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Բուլղարիայի խորհրդարանը ձայների 157 կողմ և 36 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը, ուր մասնավորապես նշված է, որ խորհրդարանը ճանաչում է 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրության՝ հայ ժողովրդի նկատմամբ գործած ցեղասպանությունը: Բուլղարիայի խորհդարանը նաև ապրիլի 24-ը հռչակել է «հայ զոհերի յիշատակի օր»,- տեղեկացնում է aztagdaily.com-ը:

 

Բուլղարիայի վարչապետ Բոյկու Բորիսովը խորհրդարանուկ կայացած մամլո ասուլիսում հայտարարել է. «Պետք է ճանաչել ցեղասպանությունը, որին ենթարկվեցին հայերը»: Նա միևնույն ժամանակ հույս է հայտնել, որ թրքական պետությունը նկատի կունենա Օսմանյան կայսրության և արդի Թուրքիայի միջև մեր իրենց կատարած տարբերակումը:  «Պատմությունը պատմություն է, իսկ զոհերը՝ զոհեր: Այդ օրը պետք է հարգվի նրանց հիշատակը»,- ասել է Բորիսովը:

 

1