Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան
Գլխավոր » Հասարակական » Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Բարսելոնայում ահաբեկչության հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախնական տվյալների համաձայն՝ Բարսելոնայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:

«Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ՝ Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետեւանքով տուժել են առնվազն 18 երկրների քաղաքացիներ: Առայժմ հայտնի է, որ տուժածների թվում կան Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Արգենտինայի, Վենեսուելայի, Բելգիայի, Ավստրալիայի, Հունգարիայի, Պերուի, Հյուսիսային Իռլանդիայի, Հունասատանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի, Ռումինիայի եւ Ալժիրի քաղաքացիներ:

1