Բակո Սահակյանի թեկնածությունը կառաջադրվի
Արցախի ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) «Ժողովրդավարություն» խորհրդարանական խմբակցությունը հուլիսին խորհրդարանի կողմից նախագահի ընտրություններում առաջադրելու է Բակո Սահակյանի թեկնածությունը:
Համապատասխան որոշումն ընդունվել է ԱԺԿ հուլիսի 1-ի նիստի ընթացքում:
Բակո Սահակյանը ստանձնել է Արցախի նախագահի պաշտոնն 2007-ին, վերընտրվել՝ 2012-ին: