Բակո Սահակյանը ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Բակո Սահակյանը ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը

Բակո Սահակյանը ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը

Սեպտեմբերի 7-ին ԱՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի է ունեցել հատուկ նիստ՝ նվիրված Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը:

Նախագահ Բակո Սահակյանն աջը դնելով ԱՀ Սահմանադրության եւ 17-րդ դարի Ավետարանի վրա հնչեցրել է ժողովրդին տրված հետևյալ երդումը.

«Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Նախագահ Բակո Սահակյանն իր ելույթում մասնավորապես նշել է․

«Այսօր Ձեր ներկայությամբ ես ուզում եմ ոչ թե հույս հայտնել, այլ համոզմունք հայտնել, որ մենք ձեզ հետ միասին ունակ ենք իրականացնելու գիտակցված, հետեւողական աշխատանք եւ իմ ներկայացրած ծրագրիը եւ առաջդրանքները կյանքի կոչելու:

Այս տարիների ընթացքում մեկ անգամ չէ, որ ես խոսել եմ Արցախի յուրահատուկ պատկանելիության մասին՝ նշելով, որ Արցախը պատկանում է ոչ միայն արցախցիներին, այլ` համայն հայությանը։ Մենք այս երկար տարիների ընթացքում իրականացրել եւ իրականացնում ենք առաքելություն՝ ուղղված հայ ժողովրդի պատիվը բարձր պահելուն:  Ապագայում նույնպես մենք անելու ենք ամեն ինչ հայ ժողովրդի պատիվն եւ արժանապատվությունը բարձր պահելու համար։ Այդ ճանապարհին ես մեզ  բոլորիս հաջողություն եմ ցանկանում»,- ասել է նախագահ Բակո Սահակյանը:

070917 ErdmanAraroghoutyun (1)-Info

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը օրհնել է նախագահի պաշտոնը ստանձնած Բակո Սահակյանին եւ նրան զորություն, առողջություն եւ ժողովրդին ի բարին առաջնորդելու հույս հայտնել:

«Դուք ստանձնեցիք երկրի առաջնորդի պաշտոնը եւ մեր աղոթքն է, որ դուք նույն ավյունով, նույն վճռականությամբ շարունակեք այս վսեմ պարտականությունը եւ առաջնորդեք մեր երկիրը դեպի բարգավաճում, խաղաղություն եւ հաջողություն: Դուք ղեկավարել եւ պետք է ղեկավարեք հերոսական ժողովրդի։ Աստված տա, որ Ձեր առաջնորդությամբ մենք ավելիին հասնենք՝ մեր ազգային իղձերի իրականացմանը»,- մասնավորապես ասել է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

070917 ErdmanAraroghoutyun (2)-Info

Նախագահի երդումնակալության արարողությանը մասնակցում էին ԱՀ ԱԺ 31 պատգամավոր, ԱՀ անվտանգության խորհրդի եւ կառավարության անդամները, Գերագույն դատարանի նախագահն ու վերաքննիչ եւ առաջին ատյանի դատարանների նախագահները, Ստեփանակերտի քաղաքապետն ու շրջանային վարչակազմների ղեկավարները, Ղարաբաղյան շարժման մասնակիցներ ու հանրային գործիչներ:

 Լուսինե Թեւոսյան

1