Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ ԱԺ առաջին նիստին
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ ԱԺ առաջին նիստին

Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ ԱԺ առաջին նիստին

Այսօր գումարվել է  6-րդ գումարման ԼՂՀ Ազգային ժողովի անդրանիկ նիստը: Նիստին ներկա էր նաեւ նախագահ Բակո Սահակյանը։

 

Նախագահը շնորհավորել է ներկաներին 6-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ` նշելով, որ ազատ մրցակցությամբ, ժողովրդավարական սկզբունքներին համահունչ անցկացված ընտրությունները կարեւոր հիմք են հանդիսանում նոր ձեւավորված խորհրդարանի արդյունավետ աշխատանքի համար:

 

Անդրադառնալով 6-րդ գումարման Ազգային ժողովին` երկրի ղեկավարն ընդգծել է, որ այն, լինելով մշտական հիմունքներով գործող, պրոֆեսիոնալ խորհրդարան, պատասխանատվության բարձր աստիճան է պահանջելու յուրաքանչյուր պատգամավորից: <<Սպասելիքները նոր խորհրդարանից առաջին հերթին վերաբերում են օրինաստեղծ գործունեությանը: Հույս ունենք, որ նոր որակ կհաղորդվի օրենքների մշակման աշխատանքներին՝ հաշվի առնելով զարգացած երկրների փորձը եւ մեր հանրապետության առանձնահատկությունները>>, — իր խոսքում ընդգծել է Բակո Սահակյանը:

 

Նախագահը կարեւորել է նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացմանն ուղղված Ազգային ժողովի աշխատանքը` այն դիտարկելով որպես երկկողմ հարաբերությունների հաստատման եւ Արցախի միջազգային ճանաչման արդյունավետ միջոցներից մեկը:

 

<<Ազգային ժողովի աշխատանքների արդյունավետ իրականացումը մեծապես կախված է այն քաղաքակիրթ, աշխատանքային եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտից, որը պետք է առկա լինի խորհրդարանում>>,- իր ելույթում նշել է Բակո Սահակյանը:

 

1