Բակո Սահակյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 25-ին Համահայկական 7-րդ ամառային խաղերի կազմակերպման կառավարական հանձնաժողովի անդամների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում կայանալիք խաղերի անցկացմանը:
Քննարկվել են խաղերի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, պաշտոնատար այլ անձինք: