Բակո Սահակյանը Արաքսավանում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 13-ին Արաքսավան բնակավայրում հանդիպում է ունեցել մի խումբ երիտասարդ գյուղատնտեսների հետ:
Քննարկվել են գյուղատնտեսության զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ այն մեր երկրի տնտեսության ավանդական ճյուղերից է` ոլորտում երիտասարդ ներուժի ներգրավումը համարելով գյուղատնտեսության շարունակական զարգացման ապահովման կարեւոր հիմքերից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: