Արցախ U-21 թիմը նվաճել է Արցախի ֆուտբոլի լիգայի առաջնության ոսկե գավաթը
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում Արցախի ֆուտբոլի լիգայի առաջնության եզրափակիչ խաղում հանդիպել են Արցախ U-21- Ճարտար ֆուտբոլային թիմերը:
Առաջին խաղակեսին հաշիվը բացել է Արցախ U-21 հավաքականի մարզիկ Կարեն Միրզոյանը:
Մյուս բոլոր գոլերի հեղինակներ են դարձել Արամայիս Մարդյանն ու Կարեն Կարապետյանը:
Ֆուտբոլային խաղն ավարտվել է 3:00 հաշվով:
Լիգայի առաջնության ոսկե գավաթը նվաճել է Արցախ U -21 թիմը:
Հասմիկ Հակոբյան