Արցախում տոնում են երեխաների պաշտպանության միջազգային օրը

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Արցախում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը: Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:
Հունիսի 1-ին Ստեփանակերտի Շառլ Ազնվուրի անվան մշակույթի կենտրոնում Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվան։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվել են նկարների մրցույթ, տիկնիկային թատրոն, ինչպես նաեւ տեղի է ունեցել տոնական համերգ։