Արցախում են ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական Միության անդամները
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում են ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական Միության անդամները

Արցախում են ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական Միության անդամները

Օգոստոսի 8-ին ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական Միության մի խումբ անդամներ այցելել են Արցախ: ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում Հունաստանի երիտմիության անդամները հանդիպել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամների հետ:

Երիտասարդները հետաքրքրվել են երկու երկրներում դաշնակցական երիտասարդական կառույցների գործունեության առանձնահատկություններով, քննարկել Արցախին ու ընդհանրապես հայությանը վերաբերող մի շարք հարցեր:

ՀՅԴ ՀԵՄ-ի անդամները առաջիկա օրերին կլինեն Արցախի մի շարք պատմական վայրերում, այնուհետև ճամփորդությունը կշարունակեն Հայաստանի Հանրապետությունում: Այդ ընթացքում նախատեսվում է հանդիպում նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամների հետ:

Տ.Ա.

1