Արցախում բացվել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճյուղը
Գլխավոր » Երիտասարդական » Արցախում բացվել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճյուղը

Արցախում բացվել է ՀՄԸՄ 111-րդ մասնաճյուղը

Օգոստոսի 22-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանդիսավորությամբ նշվել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության (ՀՄԸՄ) Արցախի մասնաճյուղի բացման արարողությունը: ՀՄԸՄ-ի Արցախի մասնաճյուղը թվով 111-րդն է և բացվել է մոտ մեկ ամիս տևած նախապատրաստական աշխատանքներից հետո:

Բացման արարողությանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այրեր, ՀՅԴ Արցախի ԿԿ, ՀՄԸՄ Կենտրոնական Վարչության անդամներ, հյուրեր:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ստեղծվել է 1918թ. Կ. Պոլսում: ՀՄԸՄ-ը գործում է աշխարհի 5 մայրցամաքների շուրջ 24 երկրներում, ունի 111 մասնաճյուղեր և միավորներ:

ՀՄԸՄ-ն ունի  սկաուտական և մարզական ուղղություններ: Սկաուտական շարժման նպատակն է աջակցել հայ երիտասարդներին բացահայտելու իրենց ֆիզիկական, մտավոր, զգացական, հասարակական ու հոգևոր ներուժը, որպեսզի նրանք իբրև բարոյակական բարձր արժեքների տեր, հավատավոր, առողջ ու արի համագործակցության ու ընկերասիրության ոգով դաստիարակաված անհատներ ու քաղաքացիներ, ծառայեն տեղական, ազգային և միջազգային համայնքներին՝ ի շահ հայրենիքի:

Տ.Ա.

1