Արցախի պարի պետական համույթը և Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես կգան համատեղ համերգով
Գլխավոր » Լրահոս » Արցախի պարի պետական համույթը և Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես կգան համատեղ համերգով

Արցախի պարի պետական համույթը և Հայաստանի պարի պետական անսամբլը հանդես կգան համատեղ համերգով

Այսօր` նոյեմբերի 28-ին, ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ընդունեց համերգներով Արցախ ժամանած Հայաստանի Պարի պետական անսամբլի պատվիրակությանը` տնօրեն Էրիկ Չանչուրյանին, գլխավոր բալետմեյստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ասատուր Կարապետյանին և երաժշտական մասի ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Հայկ Գրիգորյանին: 

Նախարարը ողջունեց Պարի պետական անսամբլի համերգաշարն Արցախում, կիսվեց նախորդ օրվա համերգից ստացած տպավորություններով ու համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

Հյուրերն էլ ներկայացրին Արցախի պարի պետական համույթի հետ ծրագրված համատեղ համերգի՝ արդեն իսկ պարզորոշ նախագիծը, որն ընդունվեց ոգևորությամբ:

Համատեղ համերգը նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 10-ին:

Հայաստանի Պարի պետական անսամբլն այսօր ևս ելույթ կունենա Ստեփանակերտում, իսկ վաղը` Ասկերանում:

1