Արցախի պատանիների հագեցած առօրյան
ՀՅԴ Արցախի պատանեկան միությունն ապրիլ ամսվա սկզբից հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով:
Արցախի պատանեկան միության վարչության որոշմամբ ապրիլի 1-ին Զատիկի տոնի հետ կապված կազմակերպվել են միջոցառումներ Ստեփանակերտ և Մարտունի քաղաքներում:
Նշված վայրերի պատանեկան միություններում տոնի կապակցությամբ կազմակերպվել է օրվա խորհրդի հետ կապված դասախոսություն, քայլարշավ՝ Ստեփանարտի Սբ. Սարգիս և Մարտունու Սբ. Հակոբ եկեղեցիներ, որտեղ պատանիները մասնակցել են պատարագին, այնուհետև կազմակերպվել է խաղեր խմբերի միջև, ուր պատանիները հանդես են եկել ակտիվ ցուցադրական համարներով:
Ապրիլի 3-ին Արցախի պատանեկան միության Կովսականի մասնաճյուղը և «Թաթուլ» ազգագրական համույթը համատեղ այցելել են Արծվանիկի «Արծվաբույն» տարեցների սպասակման կենտրոն, որտեղ պատանիները տատիկ-պապիկներին համար հանդես են եկել ազգային երգուպարով, շփվել տարեցների հետ՝ այդ օրը նրանց համար դարձնելով հետաքրքիր և ուրախ։
Ծրագրի իրականացման գործում իրենց ներդրումն ունեցան Կովսականի քաղաքապետարանը, հրշեջ-փրկարար ծառայությունը, ՀՅԴ Կովսականի «Հրաչ Մուրադյան» խումբը, մանկապարտեզն ու դպրոցը:
Ասկերանի Արցախի պատանեկան միության առօրյան հետաքրքիր դարձնելու համար տեղի վարիչի նախաձեռնությամբ Ասկերանի մարզադաշտում պատանիների ակտիվությունն ու կազմակերպվածությունը զարգացնող խաղեր են կազմակերպվել: