Արցախի շրջաններում գործող համույթները հանդես կգան հյուրախաղերով

Փետրվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ի թիվ այլ հարցերի, Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն անդրադարձել է Արցախի շրջաններում գործող համույթներին:
«Առաջին անգամ ֆինանսավորում ենք նախատեսել շրջանների համույթների զարգացման բնագավառում, որպեսզի մշակութային տներում գործող համույթները ակտիվացնեն իրենց հյուրախաղերը»,- մասնավորապես ասել է Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ավելացնելով, որ նախատեսում են, որպեսզի այդ համույթները համերգային ծրագրով հանդես գան նաև մայրաքաղաք Ստեփանակերտում, քանի որ մայրաքաղաքի բնակչությունն անհաղորդ է մեր շրջաններում գործող համերգային կազմակերպություններին: