«Արցախի ամիս» Եվրոպայում
Հունիսի 30-ին ՀՅԴ Արցախի ԿԿ հերթական նիստին ներկա էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը նախատեսում է 2014թ հոկտեմբեր ամիսը հայտարարել «Արցախի ամիս» եւ այդ ուղղությամբ ծրագրվել են մի շարք միջոցառումներ: Միջոցառումների շարքում Եվրոպական ազդեցիկ շրջանակներին ներկայացվելու է Արցախը: Գ. Կարապետյանի միջոցով Արցախի ԿԿ-ին ներկայացվեց նախատեսվող միջոցառումները եւ ծավալվեց քննարկումներ, ինչպես նաեւ մտքերի փոխանակություն, որի արդյունքում տրվեցին առաջարկներ միջոցառումներն առավել բովանդակալից եւ ազդեցիկ կազմակերպելու համար:
Այսօր, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գ. Կարապետյանը հանդիպել է ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանի եւ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության եւ հուշարձաների պահապանության վարչության պետ Սերգեյ Շահվերդհանի հետ: