Արմեն Գարո (1872-1923)
Գլխավոր » Գաղափարական » Արմեն Գարո (1872-1923)

Արմեն Գարո (1872-1923)

Հայ ժողովրդի պատմության էջերում իր ուրույն տեղն ունի 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը: Ժամանակաշրջան, երբ հայ ժողովուրդը վերջապես սկսեց ձերբազատվել թերարժեքության բարդույթից, որն ինչպես Քրիստաֆոր Միքաելյանն էր որակել` վեր էր ածվել  մեր ազգի համար ազգային չարիքի:

 

Այս  գործում մեծ դեր ունեն հայդուկները, որոնց կատարած աշխատանքները երբեմն ոչ լիարժեք ուսումնասիրության պատճառով որակում են որպես արկածասիրություն:

 

Մեր հերոսները ամեն մեկը իր անձնազոհությամբ իրենց շուրջը կերտել են մեր պատմության փառավոր էջերը:Նրանց նպատակը մեկն էր` Հայրենիքի ազատագրումը և գիտակցում էին , որ այդ գործում միայն բազկի ուժին ապավինելը քիչ է:

 

Ֆիդայիների կենսագրությունը ուսումնասիրելիս տեսնում ենք, թե որքան հայրենանվեր , խելացի, ժամանակի բարձրագույն կրթություն ստացած տղաններ էին:

 

Մեր հերոսների շարքին է դասվում Արմեն Գարոն /Գարեգին Հարությունի Փաստրմաճյան/: Այսօր լրանում է նրա 142-ամյակը:

 

Նա ծնվել է 1872թ. փետրվաիր 9-ին Կարինում: Նախնական կրությունը ստացել է Սանասարյան վարժարանում, ավելի ուշ` 1894թ. ուսումը շարունակել է Ֆրանսիայում, որտեղ սովորում էր գյուղատնտեսություն Նանսի համալսարանի գյուղատնտեսական դպրոցում: Հետո նա մեկնում է Շվեցարիա, որտեղ  շարունակում է ուսումը Ժնևի համալսարանում: 1900թ. նա ավարտում է ուսումը և ստանում  բնագիտության և քիմիայի դոկտորի աստիճան:Այս ընթացքում նա անդամագրվում է ՀՅ Դաշնակցության շարքերում: 1901թ. Արմեն Գարոն հիմնում է լաբորատորիա Թիֆլիսում` քիմիայի բնագավառում հետազոտություններ կատարելու համար:

 

Նրա նպատակն էր ուսումն ավարտելուց հետո վերադառնալ հայրենիք,սակայն ստիպված եղավ հրաժարվել այդ մտքից, երբ ջարդեր սկսվեցին Զեյթունում:Այդ շրջանում նա ստիպված եղավ թողնել ուսումը և  օգնել հայրենակիցներին: Հենց  այս ընթացքում նա  ստանում է Արմեն Գարո մականունը:

 

1896թ. Օգոստոսի 14-ին Բաբկեն Սյունիի /Պետրոս Փարյան/ հետ կազմակերպել է միջազգային Օտտոմանյան բանկի գրավման գործողությունը, որի նպատակն էր  Հայկական հարցի հանդեպ եվրոպական տերությունների ուշադրության հրավիրումը:Խումբը սպառնում էր, որ եթե Թուրքիան Արևմտյան Հայաստանում բարենորոգումներ չիրականացնի, կպայթեցնեն բանկը: Հաջորդ օրը խումբը եվրոպական տերությունների երաշխիքի ներքո ֆրանսիական շոգենավով հեռացվել է Մարսել:Այդ դեպքերից հետո նա անցնում է Եվրոպա,սակայն Ֆրանսիայի արտգործնախարար Հոնեթիունին հայտարարում է, որ այն մարդիկ, ովքեր կապ ունեն Օսմանյան բանկի գրավման հետ, պետք է հեռանան երկրից, ուստի Արմեն Գարոն ստիպված է լինում տեղափոխվել Շվեյցարիա:

 

1905-1906թթ.թուրք-թաթարական խռովությունների ժամամնակ ՀՅԴ-ն իրականացրել է զինված գործողություններ: Արմեն Գարոն ղեկավարել է հայերի ինքնապաշտպանական մարտերը Թիֆլիսում: Նրան և 500 կամավորների հաջողվել է խաղաղություն ապահովել Անդրկովկասի մայրաքաղաքում:

 

1908-1912թթ. նա համագործակցում է խոշոր մի ընկերության հետ` զարգացնում է պղնձի մի հանքավայր:Նա նպատակ ուներ մնալ Կովկասում և շարունակել զարգացնել այդ ձեռնարկությունը:

 

1913թ. Արմեն Գարոն ակտիվ մասնակցություն է ունենում Հայկական բարեփոխումների քննարկմանը: Որպես ՀՅԴ-ի պատվիրակ նա հանդիպում է գեներալ- տեսուչներին, որոնք պետք է հսկեին բարեփոխումների իրականացմանը:

 

1914թ. աշնանը ռազմական գործողությունները սկսելուց մեկ ու կես ամիս առաջ նա գնում է Թիֆլիս ` Էրզրումի հայկական խորհրդի կողմից ստացված հատուկ հանձնարարությամբ: Այստեղ միանում է Կովկասի Հայոց ազգային խորհրդի կողմից ստեղծված խմբին, որի նպատակը կամավորական ջոկատների ստեղծումն էր, որի արդյունքում ստեղծվում է  կամավորական 2-րդ ջոկատը:

 

1915թ. Գարեգինը Վանում էր, այստեղ մասնակցում է Վանի ինքնապաշտպանությանը:

 

1917թ., երբ Ռուսաստանի հեղափոխությունը  տակնուվրա է անում ամբողջ Կովկասը,Արմեն Գարոն և բժիշկ Հակոբ Զավրիևը մեկնում են Պետրոգրադ Կովկասի գործերի հետ կապված բանակցելու Ռուսաստանի ժամանակավոր կառավարության հետ:

 

1917թ. նա մեկնում է ԱՄՆ, որպես Թիֆլիսի Հայոց ազգային խորհրդի և Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ներկայացուցիչ: Արմեն Գարոն ընտրվել է Հայաստանի առաջին հանրապետության դեսպան ԱՄՆ-ում:

 

 Հայոց ցեղասպանության իրողությունը ծանր առողջական հետեւանք է ունենում  Արմեն Գարոյի համար, որի պատճառով էլ վատանում է նրա առողջական վիճակը:Նրա հիվանդությունը ավելի է խորանում երբ վերացվում է Հայաստանի առաջին հանրապետությունը:Նա վախճանվում է 1923թ. մարտի 23-ին Շվեցարիայի Ժնև քաղաքում` սրտի հիվանդությունից: Արմեն Գարոն մեր ազգային հերոսներից է…

 

 

                                                                                <<Արթուր Մկրտչյան>> խումբ

1