Արեւմտյան Հայաստանի թիմն անցել է եզրափակիչ փուլ
Գլխավոր » Լրահոս » Արեւմտյան Հայաստանի թիմն անցել է եզրափակիչ փուլ

Արեւմտյան Հայաստանի թիմն անցել է եզրափակիչ փուլ

Այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտի մարզադաշտում կիսաեզրափակիչ փուլում հանդիպել են Արեւմտյան Հայաստանի եւ Աբխազիայի ֆուտբոլային թիմերը։

Հանդիպման  9-րդ րոպեին Աբխազիայի հավաքականը բացել է հաշիվը։

Առաջին խաղակեսի վերջնամասում Արեւմտյան Հայաստանի թիմի 7 համարի մարզիկ Արթուր Եդիգարյանը հավասարեցրել է հաշիվը։

Վճռորոշ 11 մետրանոց հարվածներից հետո Արեւմտյան Հայաստանի հավաքականը, գրանցելով հերթական գոլերը, անցել է եզրափակի չփուլ՝ խաղն ավարտելով 4։1 հաշվով։

Արեւմտյան Հայաստանի հավաքականի մարզիչ Հարություն Վարդանյանը անթաքույց ուրախությամբ նշել է, որ մարզիկները հիանալի խաղ են արձանագրել։

«Շնորհակալ ենք Արցախ աշխարհին՝ մինչեւ վերջ մեզ սատարելու համար։ Նրանց շնորհիվ մենք հաղթել ենք։ Այս հաղթանակը նվիրում ենք հայ ժողովրդին»- հավելել է մարզիչը։

Գոլի հեղինակ Արթուր Եդիգարյանը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։

«Եզրափակիչ փուլում հաղթելու ենք եւ մի նոր պատմություն ենք կերտելու,- եզրափակել է մարզիկը։

Հունիսի 9-ին կայանալիք եզրափակիչ փուլում հանդիպելու են Արեւմտյան Հայաստանի ու Հարավային Օսիայի հավաքականները։

1