Արգենտինական «Սան Լորենսո» թիմը խաղից առաջ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արգենտինական «Սան Լորենսո» թիմը խաղից առաջ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Արգենտինական «Սան Լորենսո» թիմը խաղից առաջ ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Արգենտինայի Սուպերլիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացել է «Սան Լորենսո» և «Ուրական» թիմերի հանդիպումը, որի մեկնարկից առաջ «Սան Լորենսոն» հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Diario Armenia պարբերականը տեղեկացնում է, որ հանդիպումը կայացել է ապրիլի 14-ի երեկոյան: Ակումբի խաղացողներն ու ներկայացուցիչները մարզադաշտում մեծ պաստառ են պարզել՝ նվիրված Ցեղասպանության 104-րդ տարելիցին: «Բոլորս հիշում ենք Հայոց ցեղասպանությունը», – գրված է եղեկ պաստառին:

Նախաձեռնությունը հայ համայնքի ներկայացուցիչներինն է, որոնց աջակցել է ակումբի նախագահ Մատիաս Լամենսը:

1